«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն արդեն հինգ օր է, ինչ հացադուլի մեջ է։
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասել է, թե իր պաշտպանյալին հանդիպելու է փետրվարի 21-ին, օրվա երկրորդ կեսին, հայտնում է Aysor.am-ը:
«Իր վիճակի մասին մանրամասներ կհայտնեմ հանդիպելուց հետո», – ասել է փաստաբանը։
Արայիկ Խանդոյանը հացադուլ սկսելու դիմում ներկայացրել է փետրվարի 16-ին։ Դիմումում նա նշել է, որ դրանով ցանկանում է իր աջակցությունը հայտնել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, ում նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: Աջակցություն է հայտնել նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանին և Սարի թաղի գործով անազատության մեջ գտնվող տղաներին։






