Ամերիկյան դերասանուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնը և Նյու Յորքում բնակվող հայազգի հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը կնկարահանվեն Արթուր Բոլդերի նոր փորձարարական փաստագրական «Ամերիկյան հայելի» ֆիլմում:
Ֆիլմում կցուցադրվի նկարչի աշխատանքը մեկ տարվա ընթացքում, ցուցահանդեսները, ապրումները և այլն: Ֆիլմում նկարահնավող մոդելներին ու դերասաններին Ձիթողցյանը նկարել է այդ տարվա ընթացքում:
Նոր ֆիլմի վրա աշխատանքը մոտենում է ավարտին: Ֆիլմի պրոդյուսերն է Դևիդ Շարան Նյու Յորքից:
Ֆիլմում նկարահանվել են նաև «Բուրգի» աստղ, դերասանուհի և ֆոտոմոդել Էշլի Հինշոուն, հայտնի մոդել Հիլարի Ռոդան, ոսկերչական զարդերի դիզայներ Մորգան Շարան և այլոք:
Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում, նկարել սկսել է 5 տարեկանում: Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում՝ Հենրիկ Իգիթյանի առաջարկով, որտեղ ներկայացրել է մոտ 102 յուղաներկ նկար, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։
1993-1999-ին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002-ին ստացել է բակալավրի աստիճան, 2005-ին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009-ից հաստատվել է Նյու Յորքում։
Ընթերցեք նաև. Տիգրան Ձիթողցյան.Նյու Յորքում ուժ էր տալիս միտքը, որ եթե չստացվի էլ, չեմ փոշմանի, որ չեմ փորձել անել ամեն ինչ