ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2017 թվականի ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններին գրանցված 5 կուսակցության և կուսակցությունների 4 դաշինքի ընտրական ցուցակները:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 25-ի նիստում վիճակահանությամբ սահմանել է ԱԺ ընտրություններին մասնակցող 9 ուժի համարները:
Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում հետևյալ համարները կունենան.
ԵԼՔ դաշինք – 1, «Ազատ դեմոկրատներ» կուսակցություն – 2, «Հայկական վերածնունդ» կուսակցություն – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, Հայաստանի Հանրապետական կուսակցություն – 6, Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 7, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինք – 8, Հայ Հեղափոխական կուսակցություն – 9:
Կարդացեք նաև՝ ԱԺ ընտրություններին 1531 թեկնածու կմասնակցի. Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ չկան






