Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նոր նախարար է նշանակվել Աշոտ Ղուլյանը: Այդ պաշտոնում նա փոխարինել է Նաիրա Մելքումյանին, որը նշանակվել է ԼՂ նախագահի խորհրդականի պաշտոնին եւ աշխատելու է Երեւանում: 1998-2001 թթ. Աշոտ Ղուլյանը զբաղեցրել է Լեռնային Ղարաբաղի ԱԳ փոխնախարարի պաշտոնը, իսկ վերջին ժամանակներս եղել է «Ժողովրդավարական Արցախ» հասարակական-քաղաքական կազմակերպության համանախագահ: