Մարտի 1-5-ը ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում կկայանա Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար` Արմեն Հյուսնունց) համերգային ուղևորությունը` ՀՀ Սյունիքի մարզ և Արցախ:
Նվագախումբը մարտի 1-ին ելույթ կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի պալատում, մարտի 2-ին` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, մարտի 3-ին` Խնձորեսկի մշակույթի տանը, մարտի 4-ին` Կապանի մշակույթի տանը և մարտի 5-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է հունվարի 26-ին: Ծրագրի շրջանակում, ՀՀ և ԼՂՀ 130 համայնքում, ընդհանուր առմամբ, կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ: