AM
11 July 2003 - 15:33 AMT

ԵՎՐՈՊԱՆ ԴԵՄ Է ՀԱՆԴԵՍ ԳԱԼԻՍ ԿՈՎԿԱՍՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒՆ ԵՎ ՆՐԱ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՄԵԾԱՑՄԱՆԸ

Եվրամիությունում հասկանում են, որ Կովկասը հանդիսանում է Արեւելյան Եվրոպայի մաս եւ փորձում են այդ տարածաշրջանը մասնակից դարձնել եվրոպական գործընթացներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, «Deutsche Welle» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Կովկասի եւ Միջին Ասիայի գծով փորձագետ, Բոննի համալսարանի պրոֆեսոր Էվա-Մարիա Աուխը: Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Եվրոպան դեմ է հանդես գալիս այդ տարածաշրջանում «ռազմական դաշինքների» ստեղծմանը եւ նրա ռազմական ներուժի մեծացմանը: Փորձագետը կարեւորել է Իրանում ադրբեջանական փոքրամասնության գործոնը, որը տարբեր գնահատականներով հասնում է 18 մլն մարդու: Ադրբեջանը, որին դժվարությամբ էր հաջողվում խուսափել Իրանի հետ առճակատումից, ամերիկացիների աջակցության դեպքում կարող է հեշտությամբ մասնակից դառնալ «չարիքի առանցքի» հետ պայքարին: Պատերազմի հետեւանքները Ադրբեջանի համար դժվար է կանխատեսել, նշել է եվրոպացի փորձագետը: