Մոտ ժամանակներս Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարգավորվի: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի ղեկավար, դեսպան Ժերար Շտուդմանը: Նրա ասելով, ղարաբաղյան հակամարտությունը չափազանց բարդ խնդիր է եւ չի կարող լուծվել կարճ ժամկետում: «Դրա համար անհրաժեշտ են գործուն միջոցներ: Այդ թվում կարելի է դիտարկել նաեւ ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը քննարկման եւ երկխոսության շարունակման համար», – նշել է նա: Շտուդմանի ասելով, այդ կառույցը փորձում է օգնել կողմերին ելք գտնել ստեղծված իրավիճակից: «Նրանք վաղուց փորձում են աջակցել հակամարտության կարգավորման գործընթացին երկկողմ հանդիպումներ անցկացնելու ճանապարհով, որի օրինակ կարող է լինել Քի Ուեսթի հանդիպումը», – ընդգծել է դեսպանը, ավելացնելով, որ եթե երկկողմ քննարկումները դադարեն, հակամարտությունը երբեք չի կարգավորվի: