AM
10 October 2002 - 18:17 AMT

ԿԻԵՎԸ ՀԱԶԻՎ ԹԵ ԿԱՐՈՂԱՆԱ ԵՐԵՎԱՆԻՆ ՈՐԵՎԷ ՀԵՏԱՔՐՔԻՐ ԲԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏԸ

Ուկրաինան հազիվ թե կարողանա Հայաստանին որեւէ նոր եւ հետաքրքիր բան առաջարկել ռազմական համագործակցության ոլորտում: Այդ մասին հայտարարել է Բանակի, կոնվերսիայի եւ զինաթափման հետազոտությունների ուկրաինական կենտրոնի փորձագետ Սերգեյ Զգուրեցը` մեկնաբանելով «Մեդիամաքս» գործակալությանը Ուկրաինայի նախագահի երեւանյան այցի ընթացքում կնքված երկկողմ պայմանագիրը պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այդ հայտարարությունը փորձագետը արել է` հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի սերտ եւ կայուն շփումներն այդ բնագավառում: