Այսօր Հայաստան է ժամանում Եվրամիության քաղաքական ղեկավարների «եռյակը» եվրոպական հարցերով Դանիայի նախարար (որն այժմ նախագահում է ԵՄ-ում) Բերթել Հարդերի գլխավորությամբ: Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների հիմնական թեման կլինի Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հետագա փոխգործունեության ուղիների քննարկումը, ինչպես նաեւ Հարավային Կովկասի երկրների տարածաշրջանային համագործակցության հեռանկարները: Այցը կրում է տարածաշրջանային բնույթ` Հայաստանից բացի եվրոպական «եռյակը» կայցելի Վրաստան եւ Ադրբեջան: Նշենք, որ «եռյակի» կազմում ընդգրկվել են այն երկրների ներկայացուցիչները, որոնք նախագահել են Եվրամիությունում նախկինում, ներկայումս եւ կնախագահեն ապագայում: