AM
10 October 2002 - 14:11 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՐԻՍ ԵԼՑԻՆԸ ԺԱՄԱՆՈՒՄ Է ԵՐԵՎԱՆ

Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինն իր տիկնոջ հետ մտադիր է այցելել Հայաստան: Դա կլինի ՌԴ նախկին նախագահի անձնական այցը, որը սկսվոմ է հոկտեմբերի 11-ին: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, ռուսաստանցի հյուրերը կմասնակցեն «Էրեբունի-Երեւան» ավանդական տոնակատարությանը Հայաստանի մայրաքաղաքի օրվա առթիվ: Այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ղեկավարության հետ: