AM
24 Մարտ 2017 - 07:12 AMT

Վահե Հարությունյանը՝ զինվորական նոր դատախազ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 23-ի հրամանագրերով ՀՀ զինվորական դատախազ – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատվել է Արտավազդ Հարությունյանը:

Այդ պաշտոնում է նշանակվել է Վահե Հարությունյանը:

Վերջինս զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը։ Նա ոստիկանության գնդապետ է:

Արտավազդ Հարությունյանը ՀՀ պետական գործիչ է, ՀՀ զինվորական դատախազ – ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (2013 թ.-ից 2017 թ.-ը), Արդարադատության 1-ին դասի խորհրդական: 1984-1986 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1990 թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1990-1992 թթ. – Նաիրիի շրջանի դատախազության ստաժոր, ապա քննիչ։ 1992-1996 թթ. – Երևան քաղաքի դատախազության ավագ քննիչ։ 1996-1999 թթ. – ՀՀ զինվորական դատախազի օգնական։ 1999-2007 թթ. – ՀՀ զինվորական դատախազության քննչական բաժնի պետ։ 2007-2012 թթ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունում քննվող գործերի բաժնի պետ։ 2012 թ. դեկտեմբերի 13-ից 2013 թ. նոյեմբերի 6-ը – ՀՀ զինվորական դատախազի տեղակալ։ 2013 թ. նոյեմբերի 6-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ – Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: