Եռօրյա պաշտոնական այցով Երեւանում է գտնվում Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման: Այցի արդյունքներով նախատեսվում է մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրում` պաշտպանության, էներգետիկայի եւ տեղեկատվության ոլորտներում: Հայաստանի ղեկավարության հետ պաշտոնական բանակցություններից բացի, Ուկրաինայի նախագահը կհանդիպի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ, Երեւանի պետական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ: