AM
11 July 2003 - 15:11 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԻՐՈՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻ

Հուլիսի 13-ին Ռուսաստանի Կիրով քաղաքում տեղի կունենա հայկական նոր եկեղեցու օծման արարողությունը: Ինչպես հաղորդել է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, եկեղեցու շինարարությունը շարունակվել է ավելի քան վեց տարի: Շինարարության գլխավոր մեկենասը եւ կազմակերպիչը Կիրովի մարզի հայկական համայնքի նախագահ Ֆուրման Աբրահամյանն է: