Այսօր Երեւանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ կայացել է Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հետ կապված պարտավորությունների կատարումը համակարգող հանձնաժողովի նիստը: Քննարկվել են այդ պարտավորությունների կատարման ընթացքն ու ժամանակացույցը: Հանձնաժողովի անդամները լսել են Ազգային Ժողովի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի հաղորդումը խորհրդարանում գտնվող, ԵԽ-ի Հայաստանին ներկայացված պահանջների հետ կապված, մի քանի օրինագծերի քննարկման ընթացքի վերաբերյալ: