AM
30 Մարտ 2017 - 13:13 AMT

USAID անունից ԵԼՔ-ին ու ԱԴ-ին աջակցելու տառասխալներով «հորդոր» է տարածվել

Հայաստանյան մի շարք ՀԿ-ներին ԵԼՔ դաշինքին ու «Ազատ Դեմոկրատներ» կուսակցությանը հետընտրական շրջանում սատարելու ՝ ԱՄՆ-ՄԶԳ-ի (USAID) անունից ստորագրված կեղծ հորդոր է ուղարկվել:

Այս մասին է հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, մատնանշելով, որ «փաստաթղթում» կան բազմաթիվ տառասխալներ, փաստացի սխալներ ու այն ընդհանուր առմամբ անփույթ է ձևակերպված:

«Եթե ուզում եք ստել, գոնե մի քիչ հնարամտություն հանդես բերեք… Ե՞րբ են ի վերջո հասկանալու նման փորձ անողները, որ հայերը չափից ավելի խելացի են, նման հիմար խաղերին հավատալու կամ տուրք տալու համար», – նշել է դեսպանատունը հաղորդագրության մեջ:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցող ԵԼՔ դաշինքն ու «Ազատ Դեմոկրատները» բացասաբար են վերաբերվում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությանը: 2 ուժում ներառված պատգամավորները դեմ էին քվեարկել ԵՏՄ-ին միանալու պայմանագրին ԱԺ-ում ու խոստանում են վերանայել այն կամ դուրս գալ դաշինքից: