AM
2 April 2017 - 06:41 AMT

Վարչապետը չի կարծում, որ դպրոցների տնօրենների կողմից ընտրողների ցուցակներ կազմելու գործընթացը համակարգված է եղել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկեց ԱԺ ընտրություններին:

Քվեարկությունից հետո լրագրողների հետ շփվելու ընթացքում վարչապետը չխոսեց հնարավոր կոալիցիաների ու հետընտրական դաշինքների մասին:

Խոսելով ընտրախախտումների մասին՝ հույս հայտնեց, որ ընտրախախտումբերը կանխելու ու բացահայտելու համար բավարար մեխանիզմներ կան:

Կարապետյանին հարցրեցին նաև 114 դպրոցների տնօրենների կողմից թաղապետարաններ ու ՀՀԿ կուսակցական կառույցներ ընտրողների ցուցակներ ներկայացնելու մասին: «Եթե խախտում են արել՝ պետք է պատժվեն, եթե խախտում չեն արել՝ չպետք է պատժվեն», – ասաց նա: Հարցին, արդյոք համակարգված չեն եղել տնօրենների գործողությունը, վարչապետը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ»:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: