AM
2 April 2017 - 08:02 AMT

Ծառուկյան. Նորմալ ընտրությունների համար բոլոր պայմանները ստեղծվել են

«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քվեարկեց ԱԺ ընտրություններին:

Նա հայտարարեց, որ երկրի խնդիրների լուծումը կախված է ժողովրդի քվեից: Հետընտրական զարգացումների մասին ու կոալիցիա կազմելու հնարավորթւոյւնների մասին խոսելիս Ծառուկյանը խուսափողական պատասխաններ տվեց:

«Բոլոր պայմանները կան, որ նորմալ ընտրություններ լինեն», – նաև ասաց Ծառուկյանը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:

Ընտրությունների կարևորագույն իրադարձությունների վերաբերյալ թարմացվող լրահոսին հետևեք այստեղ: