ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ ոստիկանությունում գրանցվել է ընտրախախտումների և դրանց հետ առնչություն ունեցող 67 հաղորդում, որոնցից 2-ի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
1-ով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1-ն ուղարկվել է նախաքննության, 3-ը գտնվում են նյութերի նախապատրաստման փուլում, 35-ը կցվել է շարք, 12-ը գտնվում է ստուգման փուլում, 13-ն ուղարկվել է ընտրական հանձնաժողովի քննարկմանը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:
Ժամը 11:00-ի դրությամբ, ըստ ԿԸՀ տվյալների, քվեարկել է 344 714 քաղաքացի կամ ընտրողների 13,32%-ը: