AM
2 Ապրիլ 2017 - 12:07 AMT

ԵԱՀԿ առաքելություն. ԱԺ ընտրություններն անցնում են առանց էական խախտումների

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցնում են առանց էական խախտումների: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչ Էլվիրա Դրոբինսկին (Գերմանիա):

«Ընդհանուր առմամբ տպավորությունները դրական են, էական խախտումներ չեն արձանագրվել, եղել են միայն տեխնիկական բնույթի խնդիրներ»,-ասել է Դրոբինսկին:

Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:

Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով: