14/20 տեղամասում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից արձանագրվել է զինծառայողների բաց քվեարկության դեպք։
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը հրապարակել է իր արձանագրած ընտրախախտումների ցանկը: Դրանք հիմնականում կուտակումներ են և բաց քվեարկության դեպքեր:
Մասնավորապես, 35/56 ընտարտեղամասում արձանագրվել է, որ քվեատուփը տեղադրված է մուտքի դռան անմիջապես կողքին, և ելումուտ անողները պարզ տեսնում են, թե քվեախցիկում ով ում օգտին է քվեարկում «Քվեախցիկում միաժամանակ քվեարկում են 3-4 քաղաքացի»,-նշված է դաշինքի հրապարակած ցանկում։
13/32 ընտարատեղամասում արձանագրվել են կուտակումներ, նաև՝ անհայտ քաղաքացիներն ընտրողներին փոխանցել են գրիչներ և պարտադրել են դրանցով քվեարկել։
Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժամը 14:00-ի դրությամբ քվեարկել է 865 884 ընտրող կամ 33,46%-ը:
Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիները խորհրդարան են ընտրում: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքները քվեաթերթիկներում ունեն հետևյալ համարները՝ ԵԼՔ դաշինք – 1, ԱԴ – 2, ՀՎԿ – 3, «Ծառուկյան» դաշինք – 4, «Կոնգրես – ՀԺԿ» դաշինք – 5, ՀՀԿ – 6, ՀԿԿ – 7, ՕՐՕ – 8, ՀՅԴ – 9:
Խորհրդարանական ընտրությունների ընթացքին կարելի է հետևել PAN-ի թարմացվող լրահոսով: