AM
3 April 2017 - 07:47 AMT

Արցախի ՈՒՀԱ «Հարսանիք լեռներում» թիմը հաղթել է Մոսկվայում

Արցախի Ուրախների և հնարամիտների (ՈՒՀԱ) «Հարսանիք լեռներում» թիմն ապրիլի 2-ին, հաղթող է ճանաչվել ՈՒՀԱ-ի Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայի 1/8 խաղում` դուրս գալով հաջորդ փուլ:

Մոսկվայի և Մերձմոսկովյան լիգայում խաղում են այն թիմերը, որոնք հավակնում են մասնակցելու ՈՒՀԱ հեռուստատեսային լիգաներին:

Արցախյան թիմն ի հեճուկս Ադրբեջանի բարձրացրած աղմուկի՝ հանձնախմբի կողմից ճանաչվել է ոչ միայն մրցույթի լիարժեք մասնակից, այլ փաստորեն՝ նաև լավագույն թիմ, հայտնում է Արցախպրեսը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա էր հղել Ռուսաստանին` պահանջելով պարզաբանումներ տալ Սոչիի ՈւՀԱ 28-րդ միջազգային փառատոնին ԼՂՀ-ից 2 թիմի մասնակցության կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը»:Ըստ Հաջիևի, Բաքուն դիմել է Մոսկվային` «խնդրելով օգտագործել իր ազդեցությունը` պարզություն մտցնելու համար» ԼՂՀ թիմերի մասնակցության հարցում:

Հունվարի 13-ին, Ադրբեջանի ԱԳՆ-վ դժգոհություն էր հայտնել այդ կապակցությամբ`«բողոք հայտնելով ԼՂՀ-ից «Աղ ու հացով» և DeleYaman թիմերի մասնակցության դեմ Սոչիի փառատոնին»: Ի պատասխան Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի արձագանքը Սոչիում «ԿիՎիՆ» փառատոնում Ստեփանակերտի թիմերի մասնակցությանը ոչ ադեկվատ է: