AM
3 April 2017 - 08:39 AMT

Ապրիլի 2-ին Ոստիկանության «Թեժ գիծը» 47 ահազանգ է ստացել

2017թ. ապրիլի 2-ին` ժամը 8-ից 24-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության օպերատիվ շտաբի «Թեժ գիծ» ծառայության հեռախոսահամարներով ստացվել է 47 ահազանգ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ահազանգերից 12-ով տրվել է խորհրդատվություն, 1-ը ուղարկվել է ծառայողական ստուգման, 30-ը ուղարկվել է համապատասխան տարածքային ստորաբաժանում ստուգման, 4-ն՝ ուղարկվել է քր. դատ. օր.-ի 180-181 հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու համար:

Նշված տեղեկությունները վերաբերվում են`

– 18-ը՝ տեղամասերում կուտակումներին,

– 7-ը՝ ընտրակաշառքին,

– 4-ը՝ ընտրակեղծիքներին կամ «լցոնմանը»,

– 1-ը՝ բռնությանը կամ ծեծին,

– 1-ը` բաց քվեարկության,

– 1-ը` հարկադրանքին,

– 1-ը` քվեարկության ուղղորդելուն,

– 1-ը` քվեարկության խոչընդոտմանը,

– 1-ը` դիտորդական լիազորությունների խոչընդոտմանը,

– 1-ը` ծառայողական ստուգման,

– 11-ը` խորհրդատվական:

Ավելի վաղ հաղորդվել է, որԴատախազությունը կրկնակի քվեարկության փորձի փաստով 6 քրգործ է հարուցել: