AM
9 October 2002 - 14:40 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ԱՎՍՏՐԻԱՅԻ ԵՎ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի խորհրդարանը այսօր վավերացրել է ՀՀ-ի պայմանագրերը Ավստրիայի եւ Շվեյցարիայի հետ ներդրումների փոխադարձ խրախուսման եւ պաշտպանության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Ավստրիայի հետ պայմանագիրը կնքվել է 2001 թվականի հոկտեմբերին Երեւանում, իսկ Շվեյցարիայի հետ` 1998 թվականի նոյեմբերին Բեռնում: Վավերացվել են նաեւ ՀՀ-ի պայմանագրերը Նիդերլանդների եւ Թայլանդի հետ շահույթների եւ ունեցվածքի երկակի հարկումից խուսափելու մասին: