Հունիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա վրացական «Տրիո Մանդիլի» ֆոլկ խմբի համերգը:
Նրանց առաջին Apareka տեսահոլովակն արդեն հավաքել է 20 մլն-ից ավելի դիտում, իսկ երկրպագուների բանակը շարունակում է աճել:
Երևանյան համերգի տոմսերն արդեն վաճառքում են: Արժեքը՝ 3000-15.000 դրամ:
Երեք վրացուհիները տարիներ առաջ երազել անգամ չէին կարող այսպիսի հաջողության մասին: Նրանք իրենցAparekaերգի համար սելֆի-տեսանյութ նկարահանեցին, և ներբեռնեցին համացանց: Արդյունում աղջիկների անկեղծ ու խարիզմատիկ տեսահոլովակը միլիոնավոր դիտումներ գրանցից՝ նրանց բերելով համաշխարհային ճանաչում: