AM
11 July 2003 - 14:31 AMT

ԵԱՀԿ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՌԵԺԻՄԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԼՂՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾԻ ՎՐԱ

ԵԱՀԿ առաքելությունը երեկ հերթական մոնիտորինգ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավ-արեւելյան ուղղությամբ եւ զինադադարի ռեժիմի խախտումներ չի արձանագրել: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկում կատարող խմբի կազմում ընդգրկված էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները: Մոնիտորինգի ավարտից հետո ԵԱՀԿ ներկայացուցիչները զինվորական հոսպիտալում այցելել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինծառայողի, որը հունիսի 26-ին վիրավորվել էր տվյալ հատվածում ադբեջանական կողմից արձակված կրակահերթի հետեւանքով: