AM
8 April 2017 - 19:51 AMT

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Ծառուկյան» դաշինքը որոշել է չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

Այս մասին է ասվում դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի անունից տարածված հայտարարության մեջ:

«Խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, այս կարճ ժամանակահատվածում, գործնականում անհնար էր երևանցիների դատին ներկայացնել քաղաքի զարգացման լուրջ, հիմնավոր և պատշաճ ծրագիր», – մասնավորապես, ասվում է հաղորդագրությունում:

Ավելի վաղ ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու մասին էին հայտնել ՕՐՕ դաշինքը, ՀՅԴ-ն ու«Հայկական վերածնունդ» կուսակցությունը:

Այսպիսով, մայիսի 14-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցեն ՀՀԿ-ն, ԵԼՔ-ն ու Զարուհի Փոստանջյանի«Երկիր ծիրանի»-ն: