AM
4 October 2002 - 17:49 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ԻՆՏԵԳՐՈՒՄՈՎ

Հայաստանի ապագան պայմանավորված է եվրոպական կառուցվածքներում ինտեգրումով: Այդ մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետական նախարար Ռենո Մյուզելը` Կովկասի Եվրոպական տարածաշրջանի ակադեմիայի բացման արարողությանը: Նրա խոսքերով` ակադեմիայի բացումը առանձնահատուկ նշանակություն ունի նաեւ այն առումով, որ բացի հայերից նրա հիմնադիրներն են հանդիսանում ֆրանսիացիները եւ գերմանացիները: «Մենք երկար ժամանակ թշնամակցում էինք, սակայն այժմ մենք մեկ եվրոպական ընտանիք ենք»,- ասել է պետնախարարը: Մյուզելը տեղեկացրել է, որ Կովկասի Եվրոպական տարածաշրջանի ակադեմիայի բացումը Երեւանում հատուկ նշանակություն ունի իր համար, քանի որ ժամանակին նա պատգամավոր է ընտրվել Մարսել քաղաքում, որտեղ բնակության 3-10 տոկոսը հայեր են: «Պատգամավոր լինելով, ես մասնակցել եմ «Հայոց ցեղասպանության ճանաչման մասին» կարեւորագույն օրենքի քննարկմանը»,- ասել է պետնախարարը: