AM
4 October 2002 - 14:31 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԹՎՈՒՄ, ՈՐՈՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԲ ԵՎ ԱՄՀ-Ի ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Հայաստանը արձանագրել է լավագույն տնտեսական ցուցանիշները ԱՊՀ երկրների թվում, որոնք ներկայացվել են Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի Տնօրենների խորհրդի նիստում: Ինչպես հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, միջազգային փորձագետներին զարմացրել են Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները 8 ամսվա կտրվածքով, մասնավորապես, այն փաստը, որ ՀՆԱ-ի աճը կազմել է 10,1 տոկոս, իսկ արտահանմանը` 13 տոկոս: Մյուս ցուցանիշները, նախարարի խոսքերով, նույնպես բարենպաստ են: Նշենք, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշների քննարկման ընթացքում ԱՄՀ-ի տնօրենի տեղակալ Էդուարդո Անինաթը հայտարարելէ, որ վերջերս Հայաստանում գրանցվել է ակտիվ տնտեսական աճ, ցածր սղաճ, տնտեսության իրական շահույթների ավելացում, աղքատության նվազում եւ ընթացիկ հաշվի ճեղքվածքի կրճատում: