ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
«Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:
Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախությանը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք: Շնորհավոր Մալաքե Թաուս», – մասնավորապես ասված է ՀՀ նախագահի ուղերձում:
Հայաստանում եզդիների թիվը 2001-ի դրությամբ կազմում էր 40.000 մարդ, 2011-ի դրությամբ եզդիների թիվն ավելի քան 35.000 էր: Եզդիական համայնքը ՀՀ ամենամեծ էթնիկ փոքրամասնությունն է:






