AM
4 October 2002 - 14:27 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՔԻՇՆԵՎՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

ԱՊՀ անդամ-երկրների կառավարությունների ղեկավարների Խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 6-ին Մոլդովայի մայրաքաղաք կմեկնի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել մի շարք հարցեր, որոնց թվում նաեւ` ԱՊՀ մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը, էկոնոմիկայի, բնապահպանության, առեւտրի, հեռուստահաղորդակցությունների, հակաօդային պաշտպանության, հանցավորության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը: