AM
4 October 2002 - 14:29 AMT

ՀՀ ԱԳՆ-Ն ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հերքել է տեղեկությունները Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարների առաջիկայում նախատեսվող եռակողմ հանդիպման մասին: «Նման հանդիպման վերաբերյալ պայմանավորվածություն գոյություն չունի», – հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը` մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ունալ Չեվիքեզի հայտարարությունն այն մասին, որ երեք երկրների նախարարների հանդիպման վերաբերյալ որոշումը կայացվել է ընթացիկ տարվա մայիսի 14 Ռեյկյավիկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: