Հոկտեմբերի 8-9-ը Երեւանում կկայանա Եվրո-Ատլանտյան Համագործակցության Խորհրդի (ԵԱՀԽ) «Պայքար միջազգային ահաբեկչության դեմ. տարածաշրջանային համագործակցության հեռանկարները Հարավային Կովկասում» թեմայով սեմինարը: Սեմինարին կմասնակցեն ՆԱՏՕ-ին եւ ԵԱՀԽ-ին անդամակցող 20 երկրների ներկայացուցիչներ, որոնք կքննարկեն Հարավային Կովկասում ահաբեկչության սպառնալիքները, միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում Հարավային Կովկասի երկրների ներդրումը, տարածաշրջանի երկրների միջեւ հակաահաբեկչական համագործակցության հեռանկարները: