Համացանցում հայտնվել է «Օտարը. Պատգամ» ֆիլմի նախաբանը: Ապրիլի 26-ին 20th Century Fox-ը կարճ հոլովակ է տեղադրել համացանցում, որտեղ «Պրոմեթևսում» ծավալվող իրադարձությունները կապվում են «Օտարը. Պատգամ» ֆիլմի սյուժեի հետ:
2-րոպեանոց տեսահոլովակում 2 կերպարները՝ Շոուն և անդրոիդ Դևիդը, որոնք ողջ են մնացել LV-223 մոլորակում, մեկնում են Արարիչների հայրենիք: Շոուն վերականգնում է անդրոիդին, որին հետո անաբիոզի մեջ են պահում: Տեսանյութի վերջում տիեզերանավը ժամանում է մոլորակ, որտեղ ակնհայտորեն տեխնոլոգիապես ավելի զարգացած քաղաքակրթություն գոյություն ունի:
Հոլովակն ավարտվում է Պերսի Բիշի Շելլիի «Օզմանդիա» բանաստեղծությունից մեջբերմամբ, որտեղ խոսքը գնում է երկրային գոյության ունայնության և արագ անցնող ժամանակի մասին՝ «Նայեք իմ մեծ գործերին, բոլոր ժամանակների, բոլոր երկրների և ծովերի տիրակալներ»:
«Օտարը. Պատգամ» ֆիլմը կցուցադրվի մայիսի 19-ից: