Հայկական «Նորավանք» եկեղեցին 2003 թվականին կընդգրկվի UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: UNESCO-ի գործերով ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Համբարձում Մինասյանի խոսքերով, դրա շնորհիվ ամբողջ աշխարհը կիմանա տաճարի պատմության եւ ճարտարապետական արժեքի մասին, ինչը կնպաստի տուրիզմի զարգացմանը Հայաստանում: Նշենք, որ UNESCO-ի ցուցակում ընդգրկված են նաեւ Հաղպատ-Սանահին համալիրը, Էջմիածնի մայր տաճարը եւ Գեղարդը: