Հայաստանում մեկնարկել է «Հիշում եմ, հպարտանում եմ» ակցիան՝ նվիրված Մեծ Հայրենական պատերազմում խորհրդային զորքերի հաղթանակի 72-րդ տարեդարձին: Ակցիան մեկնարկել է 15:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում: Իսկ ապրիլի 29-ին 12:00-ին Ազատության հրապարակից կմեկնարկի հայրենասիրական միջոցառումը, որի ընթացքում ցանկացողներին հազարավոր գեորգիևյան ժապավեններ կբաժանվեն:
«Հիշում եմ և հպարտանում» ակցիայի կազմակերպիչն է «Ռուս-հայկական երիտասարդական միասնությունը» (ՌՀԵՄ)՝ Երևանում Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնի աջակցությամբ:
Միջոցառումը կանցնի «Պապիս հաղթանակը իմ հաղթանակն է», «Հիշում եմ , հպարտանում եմ», «Մենք Մեծ Հաղթանակի ժառանգորդներն ենք» կարգախոսերով:
Ակցիան, մեկնարկելով Երևանում, կշարունակվի Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Դիլիջանում, Սպիտակում, Գորիսում, Ալավերդիում և Էջմիածնում:
Գեորգիևյան ժապավենը տեսքով և գույների համադրությամբ համապատասխանում է այն ժապավենին, որն առկա է «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար» շքանշանի շերտաձողիկի վրա։ Հենց այդ պատճառով էլ Գեորգիևյան ժապավենը XXI դարի սկզբում դարձել է ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի խորհրդանիշը։






