AM
2 October 2002 - 18:43 AMT

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉԵՆ ԱԶԴԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՍՏԱՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ ՎՐԱ

Նախագահական ընտրությունները չեն ազդի ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաստատակամության վրա: Այդ մասին «Հայոց Աշխարհ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը: Նա նշելէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, միջնորդ-երկրների հեղինակությունը եւ նրանց կատարած աշխատանքը անկասկած շատ կարեւոր են, սակայն, ինչպես բազմիցս անգամ կրկնել են ՄԽ համանախագահ-երկրների ներկայացուցիչները, ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հակամարտության կողմերի իրավասության մեջ է: ՀՀ նախագահի մամլո քարտուղարը ավելացրել է, որ Քիշնեւում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռեւս չկա: «Այն դեպքում, եթե հանդիպումը կայանա, դրա ընթացքում կքննարկվեն Սադարակում նախագահների հանդիպման ժամանակ շոշափված հարցերը»,-նշել է Վ. Գաբրիելյանը: