Հանրապետության տարածքում մայիսի 11-ին, 12-ին և 14-ին, 15-ին` հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը 11-12-ը կնվազի 4-5, արևելյան շրջաններում՝ 7-9 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Մայիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում մայիսի 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:






