AM
10 Մայիս 2017 - 10:25 AMT

ԱՐԱՐԱՏ կոնյակները՝ Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթի մրցանակակիրներ

Երևանի կոնյակի գործարանը և ԱՐԱՐԱՏ կոնյակներն արժանացել են բարձր մրցանակների Բեռլինի խմիչքների միջազգային մրցույթում:

Բեռլինում կայացած միջազգային խմիչքների մրցույթում Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ տեսականու 6 տարվա հնացման Անի կոնյակը արժանացել է ոսկե մեդալի, իսկ Երևանի կոնյակի գործարանը մրցույթի հանձանժողովի որոշմամբ արժանացել է «տարվա գործարան» հատուկ միջազգային մրցանակին:

Այս տարի մրցույթը, որին մասնակվել է ավելի քան 400 խմիչք աշխարհի մոտ 20 երկրից, անց է կացվել մարտի 5-ից 6-ը:

Բեռլինի միջազգային խմիչքների մրցույթին հանդես են գալիս ալկոհոլային խմիչքների ոլորտի առաջադեմ մասնագետներ, այդ թվում օն և օֆֆ-թրեյդի ներկայացուցիչներ, դիստրիբյուտորներ եւ ներմուծողներ, որոնք հնարավորություն ունեն ուղղակիորեն ազդեցություն ունենալ տվյալ ապրանքի վաճառքների վրա:

Ըստ մրցույթի կազմակերպիչների, ԱՐԱՐԱՏ-ը առաջին հայկական ապրանքանիշն է, որը ներկայացրել է Հայաստանը մրցույթի ամբողջ պատմության ընթացքում: