«Եվրատեսիլ-2017»-ում Հայաստանը ներկայացնող Արծվիկ Հովհաննիսյանը միջազգային երգի մրցույթի ֆավորիտների հնգյակում է։
Այդպիսի գնահատական են տալիս միջազգային բուքմեյքերները, որոնք ներկայացրել են «Եվրատեսիլ- 2017»-ի մասնակիցների վարկանիշային աղյուսակի թարմացված տարբերակը։
Բուքմեյքերներն Արծվիկին 4-րդ տեղն են տալիս, առաջին տեղում է Իտալիայի ներկայացուցիչը, երկրորդ՝ Պորտուգալիայի, երրորդ՝ Բուլղարիայի ներկայացուցիչը:
«Եվրատեսիլ 2017»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկը մայիսի 9-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում կայացած 1-ին կիսաեզրափակչի արդյունքում անցել է մրցույթի եզրափակիչ փուլ: Նա ներկայացել է Fly wiht Me երգով:
Եզրափակիչ փուլ են անցել նաև Մոլդովան, Ադրբեջանը, Հունաստանը, Շվեդիան, Պորտուգալիան, Լեհաստանը, Ավստրալիան, Բելգիան և Կիպրոսը: