AM
12 Մայիս 2017 - 05:31 AMT

Մայիսի 31-ից Աստանա-Երևան-Աստանա չվերթներ կիրականացվեն

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ղազախական Scat ավիաընկերությանն Աստանա-Երևան-Աստանա երթուղին շահագործելու թույլտվություն է տրամադրել: Այս մասին հայտնում է Քաղավիացիայի վարչության մամուլի ծառայությունը։

Ավիաընկերությունը կանոնավոր չվերթեր կիրականացնի մայիսի 31-ից: Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին:

Scat ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ՝ չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին, թռիչքներ է իրականացնում նաև Ակտաու-Երևան-Ակտաու երթուղով:

Կարդացեք նաև՝Երևան-Լոնդոն չվերթներ կիրականացվեն՝ Թբիլիսիում կանգառով