Մոտ ժամանակներս սպասվում է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովի այցը Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամլո ծառայությունը, հայկական կողմը գոհունակություն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Կասյանովի երեկ Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների առնչությամբ: