AM
14 May 2017 - 23:31 AMT

ԿԸՀ. ՀՀԿ-ն հաղթել է՝ ավելի քան 70% ձայն ստանալով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է Երևանի ավագանու ընտրությունների բոլոր 474 տեղամասերի տվյալները:

Իշխող Հանրապետական կուսակցությունը հաղթել է` 240.036 ձայն կամ 71.25% հավաքելով:

ԵԼՔ դաշինքը ստացել է 70731 ձայն կամ քվեների 21%-ը, «Երկիր Ծիրանին»՝ 26109 ձայն կամ ընտրողների քվեների 7.75%-ը:

Այսպիսով, Երևանի քաղաքապետ է վերընտրվել Տարոն Մարգարյանը:

Նախնական տվյալների համաձայն, քվեարկել է ընտրական իրավունք ունեցող երևանցիների մոտ 41%-ը: Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններին քվեարկել էր մոտ 846.000 ընտրողից մոտ 495.000-ը կամ 58.5%-ը: