AM
15 Մայիս 2017 - 07:31 AMT

Երևանում ու մարզերում անձրև է սպասվում. Հնարավոր է կարկուտ

Մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ հանրապետության շրջանների զգալի մասում, 16-19-ը երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ԱԻՆ հիդրոմետ ծառայության հաղորդմամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Օդի ջերմաստիճանը 15-ին կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

Երևանում ևս մայիսի 15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում:

Մայիսի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: