AM
15 May 2017 - 13:27 AMT

Կաթողիկոսի մասնակցությամբ Մոսկվայում բացվել է հայ նկարիչների ցուցահանդեսը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում բացել է հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը:

Միջոցառումը նվիրված է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հիմնադրման 300-ամյակին

Ցուցահանդեսում ներկայացված են Հովհաննես Այվազովսկու, Վարդգես Սուրենյանցի, Գրիգոր Խանջյանի և այլ հայ նկարիչների գործեր: Բացի այդ ցուցադրված են նաև հայկական եկեղեցկան արվեստի նմուշներ:

«Ամբողջ սրտով աղոթում ենք մեր երկու պետությունների բարեկեցության, մեր երկու հավատակից ժողովրդների բազմադարյա եղբայրության և արգասաբեր համագործակցության մասին»,-հայտարարել է կաթողիկոսը:

Միջոցառմանը ներկա են եղել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հրավերով, Մոսկվայում մայիսի 16-18-ը թեմի հիմնադրման 300-ամյակի առթիվ կգումարվի Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը: