AM
16 May 2017 - 08:12 AMT

ՀՀ ՊՆ. Սադրանքի հետևանքների պատասխանատուն Ադրբեջանի ղեկավարությունն է

ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի մայիսի 15-ի սադրիչ գործողությունները, որոնք արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ կառավարվող հրթիռից կրակ են բացել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:

Հայտարարության մեջ ասվում է, որ սադրիչ գործողությունները հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ավելի վաղ հայտարարել էր, որ դա հակառակորդի հերթական ահաբեկչական քայլն է, որն ուղղված է ոչ միայն ԼՂՀ-ի ու ՀՀ-ի, այլև՝ ամբողջ միջազգային հանրության դեմ:

Մայիսի 15-ին ՊԲ արևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է «Սպայկ» տիպի կառավարվող հրթիռ, ինչի արդյունքում մասնակի վնասվել է մեկ ռազմական տեխնիկա:Ադրբեջանական զինուժի սադրանքից ՊԲ-ն մարդկային կորուստ չի ունեցել:

Ընթերցեք նաև.Բաբայան. Ալիևյան կլանը վաղուց սեփականաշնորհել է Ադրբեջան պետությունը