Մայիսի 22-ին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը դառնում է 93 տարեկան:
Ազնավուրի ծննդյան տարեդարձին նվիրված Երևանում բացօթյա համերգ է լինելու. մայիսի 22-ին՝ ժամը 19:30-ին, Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:
Մուտքն ազատ է։
Համերգի ընթացքում Ազնավուրի լավագույն ստեղծագործությունները կհնչեն Հայկ Պետրոսյանի, Արամոյի, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խմբի, Սոնա Ռուբենյանի, Բորյա Եգանյանի, Էդգար Խաչատրյանի, Տիգրան Սուչյանի, «Kami friends project»-ի, DJ Beatman-ի կատարմամբ:
Մայիսի 29-ին, հունիսի 4-ին և 17-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ տեղի կունենա «Լա Բոհեմ» մեկ գործողությամբ բալետային ներկայացման առաջնախաղը՝նվիրված Ազնավուրի ծննդյան 93-ամյակին:
Ներկայացման սցենարի հեղինակն ու բեմադրող խորեոգրաֆն է Ռուդոլֆ Խառատյանը, երաժշտությունը՝ Շարլ Ազնավուրի:
Մայիսի 29-ին աշխարհահռչակ հայազգի շանսոնյեն ներկա կգտնվի «Լա Բոհեմ» բալետային ներկայացման առաջնախաղին: