Այսօր Երեւան է ժամանել Վրաստանի պետական անվտանգության նախարար Վալերի Խաբուրձանիան: Ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը` վկայակոչելով վրացական աղբյուրները, Խաբուրձանիան Երեւան է ժամանել իր հայ գործընկեր Կարլոս Պետրոսյանի հրավերով եւ բանակցություններ կվարի «փոխադարձ հետաքրքություն ներկայացնող հարցերի» շուրջ: