Երևան քաղաքում hունիսի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, հունիսի 7-ի երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 12-17 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հունիսի 5-7-ին կհասնի +31+33 աստիճանի:
Հանրապետության տարածքում ևս hունիսի 3-6-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 7-ի երեկոյան ժամերին հիմնականում հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:






