AM
2 Հունիս 2017 - 08:49 AMT

Ադրբեջանի Մինգեչաուրում երկրաշարժը զգացվել է Ստեփանակերտում

Հունիսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:15-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանում Մինգեչաուր քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք գրանցվել է օջախի 12 կմ խորությամբ, 4.4 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԱՀ Ստեփանակերտ քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

Մայիսի 11-ին Ադրբեջանի Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:Ցնցումները նաև զգացվել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 3-4 բալ ուժգնությամբ: