AM
1 October 2002 - 15:30 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ԿՈՂՄԵՐԻ ԴԻՐՔԵՐԻ ՄԵՐՁԵՑՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵԱՀԿ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստում են ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտարարել է ԵԱՀԿ Գործող Նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: Դիվանագետի խոսքերով, նման բարդ հարցերի լուծման ժամանակ փոխզիջումները միշտ ցավոտ են, եւ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների անմիջական շփումներն օգնում են նրանց ավելի լավ գնահատել ղարաբաղյան խնդրի լուծման հնարավորությունները: